Հանրագիտարան

ՍՄԲԱՏ ՏԵՐ-ԱՎԵՏԻՍՅԱՆ

Պատմաբան, հնագետ

Ծնվել է Հայաստանի Բարանա գյուղում (այժմ՝ Նոյեմբերյան քաղաք): 1894-98թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1901-04թթ՝ Պետերբուրգի համալսարանում։ 1902թ., դեռևս ուսանող, գործուղվել է Պարսկաստան՝ Նոր Ջուղայի հայկական ձեռագրերն ուսումնասիրելու, նկարագրել է մոտ 600 գրչագիր և կազմել Նոր Ջուղայի հայկական ձեռագրերի («Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր-Ջուղայի Ամենափրկիչ վանքի» (հ.1, հրտ.՝ 1970թ.), հետագայում՝ նաև Նախավկայի վանքի 300 ձեռագրերի ցուցակները։ Հավաքել է Հայաստանի ու հայկական գաղթավայրերի արձանագրությունները և կազմել հայկական վիմագիր արձանագրությունների ժողովածու։ 1904թ. մասնակցել է Նիկողայոս Մառի ղեկավարությամբ Անիում կատարված հնագիտական աշխատանքներին։ Հետագայում պեղումներ է կատարել Ղազախի շրջանում, Ղարաբաղում, Գիլանում, Նախիջևանում, Արմավիրում, Կարսում, Դվինում և այլուր։ 1915-17թթ, Կայսերական գիտությունների ակադեմիայի գործուղմամբ, Վանի, Բիթլիսի ու Էրզրումի վիլայեթներում հավաքել է ավելի քան հազար ձեռագիր, պատմական վավերագիր և ազգագրական նյութեր։ 1925-31թթ Թիֆլիսում եղել է Կովկասի հնագիտական ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1931-34թթ՝ ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան բաժանմունքի գիտական քարտուղարը։ 1937թ., տեղափոխվելով Երևան, գլխավորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի հնագիտության բաժինը, միաժամանակ դասախոսել է Երևանի պետական համալսարանում, եղել այդ հաստատության հնագիտության ամբիոնի վարիչը։ Նրա աշխատությունները վերաբերում են հիմնականում Նոր Ջուղայի վաճառականների առևտրական հարաբերություններին, պարսից Նադիր շահի՝ Հայաստան կատարած արշավանքներին, աղբյուրագիտական նշանակության այլ խնդիրների։ Հնագիտական ուսումնասիրություններն ամփոփում են գլխավորապես իր պեղումների արդյունքները։ 1936թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (առանց դիսերտացիայի պաշտպանության), ապա՝ պրոֆեսորի կոչում։ Մահացել է Երևանում: