Հանրագիտարան
ՍՈՎԵՏ ԱՂՈՅԱՆ
Գեղանկարիչ, բեմանկարիչ
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1954թ. ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտը: 1954թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: 1965թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Որպես նկարիչ հանդես է եկել մի շարք թատերական ներկայացումներում և ֆիլմերում: Աշխատել է «Մոսֆիլմ» և Խորհրդային այլ կինոստուդիաների հետ: Որպես բեմադրող-նկարիչ հանդես է եկել «Գանգստերները օվկիանոսում», «Ուղևորությունը հաճելի կլինի», «Պատասխան քայլ», «Գրականության դաս», «Աղջիկը գնդակի վրա», «Հյուրը Կուբանից» և այլ ֆիլմերում: Հեղինակել է նաև բնանկարներ: Նկարչի գործերը ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի Կարմիր, Ուշակովի անվան, Բուդապեշտի գրավման, Վիեննայի գրավման, Բելգրադի ազատագրման, Գերմանիայի դեմ հաղթանակի և այլ մեդալներով: Մահացել է Մոսկվայում: