Հանրագիտարան
ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում: 1943-47թթ սովորել է Լենինականի (այժմ` Գյումրի) Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-50թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1964թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: Հեղինակ է ծիսական բնույթի հոգեբանական թեմատիկ պատկերների, դիմանկարների` «Ավլող կինը» (1969թ.), «Ինքնանկար» (1970թ.), «Մայրություն» (1970-75թթ), «Դեպի հայրենիք» (1978թ.), «Սեր» (1979-84թթ), «Գաղտնի խորհուրդ» (1977թ.), «Մինաս» (1984թ.), «Արշիլ Գորկի» (1985թ.) և այլն: Գործերն աչքի են ընկնում ցայտուն ազգային նկարագրով ու հավաստիությամբ, ձևերի ազատ կերպափոխումներով: 1987թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: Մասնակցել է հանրապետական և միջազգային (Փարիզ, Միլան, Լիսաբոն) ցուցահանդեսների: Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի տարբեր մասնավոր հավաքածուներում: 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: