Հանրագիտարան

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Երևանում: 1949թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1952-97թթ աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում։ 1964-71թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը և ճարտարապետության ու շինարարության պետական վերահսկողության Երևանի տեսչության պետը, 1956թ-ից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ Նրա նախագծերով կառուցվել են՝ Կոմպոզիտորների միության ադմինիստրատիվ և բնակելի մասով տունը Դեմիրճյան փողոցի վրա, Երևան (համահեղինակներ՝ Էդուարդ Սարապյան, Էդուարդ Ալթունյան), Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը Երևանի Հանրապետության Հրապարակում (համահեղինակներ՝ Էդուարդ Սարապյան, Մարկ Գրիգորյան), բնակելի տներ Երևանում, Արտաշատում, Կապանում, հաշվողական կենտրոններ Երևանում՝ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում, Կուրորտոլոգիայի և Ֆիզիոթերապիայի բժշկական կենտրոնը Երևանում, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը Երևանում (նույն հիվանդանոցի մասնաճյուղը Ստեփանավանում), հիվանդանոց Արզնիում, հանրախանութ Ջերմուկում և այլն: Պարգևատրվել է Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով։ Մահացել է Երևանում: