Հանրագիտարան

ԱՇՈՏ ՄՆԴՈՅԱՆՑ

Ճարտարապետ

Ծնվել է Բաթումիում: 1932թ. ավարտել է Օդեսայի կոմունալ և քաղաքացիական շինարարության ինստիտուտը։ 1932-35թթ աշխատել է Բաթումիում, որտեղ 1934-35թթ եղել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։ 1935թ. տեղափոխվել է Մոսկվա։ Երկար տարիներ աշխատակցել է Ա.Շչուսեին։ 1960թ-ից ղեկավարել է Մոսկվայի ճարտարապետական-հատակագծային խոշոր արվեստանոցներից մեկը։ Մոսկվայում նախագծել է բարձրաբերձ բնակելի տուն Ապստամբության հրապարակում (1950-54թթ, նախագիծը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1949թ.), Կրեմլի Համագումարների պալատը (1959-61թթ, լենինյան մրցանակ, 1962թ.), Կալինինի պողոտայի կառուցապատումը (1964-69թթ)՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի շենքերի համալիրով (1969թ.), «Հոկտեմբեր» կինոթատրոնով (1967թ.), խանութներով ու ռեստորաններով, առողջարանային համալիր Պիցունդայում (1962-67թթ), ԽՍՀՄ տաղավարը Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում (1965-67թթ, բոլորն էլ՝ Մ.Պոսոխինի և ուրիշների հետ)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» երկու շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում: