Zark Foundation

Արտաշես Բաբայան

Արտաշես Բաբայան

Պրոդյուսեր, Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն


Ծնվել է 1995թ. մարտի 24-ին, Երևանում: 2012թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2012-16թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման ֆակուլտետում: 2018թ. ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2018-20թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2013թ. մասնակցել է Մոսկվայի «Ոսկե դիմակ» համառուսական թատերական փառատոնին և արվեստի կառավարիչների վերապատրաստման ծրագրերին, 2014թ.՝ ԱՄՆ-ի Վենիս քաղաքի «Սանֆեսթ» միջազգային թատերական փառատոնին և պրոդյուսերների վերապատրաստման ծրագրին, 2015թ.՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի արվեստի կառավարիչների ֆորումին: 2007-17թթ եղել է «Հայ ֆեստ» միգազգային թատերական փառատոնի թարգմանիչների և կամավորների խմբի ղեկավարը, միջազգային հյուրերի հարցերով պատասխանատուն, 2008-14թթ՝ «Թատրոն Իքս» փառատոնի կամավորների խմբի ղեկավարն ու կոորդինատորի օգնականը, 2012թ.՝ «Redbull x-fighters»-ի արտադրության պատասխանատուն: Որպես գլխավոր կորդինատորի օգնական 2010թ. հանդես է եկել «Դիփ Փարփլ» ռոք խմբի համերգին, իսկ 2009-12թթ՝ «Ian Anderson and Jethro Tull» համերգներին: 2012-14թթ եղել է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմի մեքենավարը, 2014-18թթ՝ պրոդյուսերը և միջազգային հարաբերությունների պատասխանատուն, 2020-22թթ՝ գեղարվեստակազմակերպչական գծով փոխտնօրենը: 2022թ-ից ղեկավարում է թատրոնը: 2021թ-ից արտիստների կառավարում է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում: 2012թ-ից Երևանի տիկնիկային թատրոնի կազմով մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների ավելի քան 20 երկրներում: Իրականացրել է մի շարք նախագծեր, որոնցից են՝ «Դոգմա» ռոք խմբի շրջագայությունը (2015թ., ՀՀ, ԱՀ), «Music Drive» միջազգային ռոք փառատոնը (2017թ.), «Epic rock» միջազգային փառատոնը Ծաղկաձորում (2017-18թթ), «Բաց տարածություններ» նախագիծը նվիրված Հովհաննես Թումանյանին (2020թ.), «Մեկ օր հրաշքի մեջ» (2020-22թթ), «Երեկոն Ֆերդինանտի հետ» (2021թ.), «Բիմ-բոմ» մանկական տիկնիկային ժամանցային հեռուստանախագիծը (2021-22թթ), «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացումը (2021թ.), «Լոռի Քուեսթ» միջնադարյան արկածային բացահայտումներով նախագիծը (2022թ.), «Հայա» երաժշտական փառատոնի շրջանակներում ֆրանսիացի երգչուհի Զազի, հոլիվուդյան աստղ 50 Սենթի, «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ խմբի համերգները (2022թ.) և այլն: