Zark Foundation

Արտյոմ Նաղդյան

Արտյոմ Նաղդյան

Պրոդյուսեր, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն


Ծնվել է 1991թ. ապրիլի 9-ին, Երևանում: 1996-2006թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում: 2010թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի թավջութակի բաժինը, 2012թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան: 2012-13թթ սովորել է Վաշինգտոնի համալսարանի կատարողական արվեստի թավջութակի բաժնում, 2013-15թթ՝ «Warner Bros Film Sound» ֆիլմերի ձայնային հետարտադրական համալսարանի մագիստրատուրայում (ձայնային ձևավորում, երկխոսությունների խմբագրում և ADR/երկխոսության ավտոմատ փոխարինում): 2017-18թթ Լոս Անջելեսում մասնակցել է Sound-appeal LLC, Foley, Film ambiance and Sound FX-ի, հետարտադրողական ձայնային ձևավորման արվեստի և հատուկ էֆեկտների, ADR/երկխոսության ավտոմատ փոխարինման դասընթացների: 2005-12թթ աշխատել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում, 2012-15թթ՝ ԱՄՆ-ի «Northwest» նվագախումբում, 2016թ-ից «Մեցցո Փրոդաքշն» ընկերության տեխնիկական ղեկավարն է, 2017թ-ից Հայաստանի պետական ջազ նվագախմբի փոխտնօրենն է: 2015թ-ից որպես տեխնիկական ղեկավար հանդես է եկել «Երևան ջազ ֆեստ» ամենամյա միջազգային ջազ փառատոնում, 2017թ-ից՝ Կատարողական արվեստի «Հայֆեստ» ամենամյա միջազգային փառատոնում, «America on the road» Ջազային համերգների շարք Հայաստանում, «Fintegration» երկօրյա Hackathon կոնգրեսում, 2018թ.՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգում, «America on the road» թատերական ներկայացումների շարք Հայաստանում, 2019թ.՝ «WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում և այլն: 2016թ-ից անդամակցում է Լոս Անջելեսում գործող Հեռուստատեսության ակադեմիային, 2018թ-ից՝ «Cinema Audio Society» ասոցիացիային: 2020թ-ից ղեկավարում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: