Zark Foundation

Կամո Արեյան

Կամո Արեյան

Երևանի քաղաքապետի խորհրդական


Ծնվել է 1957թ. նոյեմբերի 20-ին, ՀՀ Ներքին Սասնաշեն գյուղում: 1975թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1979թ.՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1979-80թթ աշխատել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ: 1980-82թթ ծառայել է խորհրդային բանակում: 1982-95թթ աշխատել է ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես գիտական աշխատող: 1989-92թթ «Սասունցիներ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը: 1990թ-ից «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահն է: 1995-99թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Մինչև 1997թ. մշտական հիմունքներով աշխատել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովում: 1997-2001թթ եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998թ փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը: 2001-02թթ եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, 2002-03թթ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ: 2003-09թթ եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: 2009թ հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ: 2013թ. և 2017թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ և նշանակվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2018թ. նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական: 2014-18թթ եղել է Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ: 2020թ. Թալինի երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին՝ Հադրութի շրջանում: Պարգևատրվել է ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Երևանի զինանշան» և «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալներով, «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, 2014թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Ամուսնացած է, ունի երկու երեխա: