Encyclopedia
ԱԲՐԱՀԱՄ ՃԱՐՅԱՆ
Թարգմանիչ
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1840թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Երկար տարիներ եղել է Կ.Պոլսի Բերայի ու Քաղկեդոնի և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանների տեսուչ, միաժամանակ դասավանդել մաթեմատիկա։ Հեղինակել է դասագրքեր՝ «Համառօտ երկրաչափութիւն…» (1843թ.), «Սկզբունք պատմութեան ազգաց…» (1846թ.), «Պատմութիւն գաղղիացւոց» (հ.1-2, 1849թ.)։ Թարգմանել է Սալլուստիոսի, Տակիտոսի, Թուկիդիտեսի, Պլատոնի, Նապոլեոն Գ-ի, Կեսարացու և այլոց գործերից։ Մահացել է Վենետիկի Սբ. Ղազար կղզիում: