Encyclopedia
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉՈՒՆՑ
Բժիշկ, լուսանկարիչ
Ծնվել է 1956թ. մարտի 9-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտ: 1978թ. մեկնել է Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), սովորել ասպիրանտուրայում: 1983թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և աշխատանքի անցել Երևանի Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: 1993թ-ից Երևանի հանրապետական հիվանդանոցի աշխտորոշման բաժանմունքի վարիչն է: Զբաղվել է մարդու գլխուղեղի ֆունկցիոնալ ակտիվության կարճատև տիրույթի տատանումների ուսումնասիրությամբ: Անդամակցում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտխորհրդին: Լուսանկարչությամբ հետաքրքրվել է դպրոցական տարիներից, երբ լուսանկարել է պատերազմից պապի բերած «Ցեյսիկոն» լուսանկարչական շարքով, որին հետագայում փոխարինել են «Ֆեդ 3-ը», «Զենիթը»: Նկարահանել է հիմնականում սլայդ: Հայաստանում և նրա սահմաններից դուրս կատարած բազմաթիվ շրջագայությունների ընթացքում կատարված տարբեր ուղղությունների պատկանող լուսանկարչական աշխատանքները` ճարտարապետական, լանդշաֆտային, մակրոլուսանկարչական, վերացական, պիկտորիալ և այլն ներկայացվել են տարբեր խմբակային և անհատական ցուցահանդեսների ժամանակ: