Encyclopedia
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓԱՇԱՅԱՆ
Լեզվաբան
Ծնվել է Սիրիայի Հալեպի նահանգի Անտիոք գավառի Հաջի Հաբիբլի գյուղում: 1915թ. մոր հետ եղել է Մուսա լեռան պաշտպանների խմբում: 1944թ. Դամասկոսում եղել է «Սասունցի Դավիթ» շարասյան համար հանգանակության կազմակերպիչներից: 1946թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան: Ուսուցչություն է արել Հայաստանի Նալբանդ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ) գյուղի դպրոցում: 1960թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը (հեռակա): 1960թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտում. զբաղվել է Սվեդիայի բարբառի ուսումնասիրությամբ: Խմբագրել և ծանոթագրություններով տպագրել է Տ.Անդրեասյանի «Սվեդիայի բարբառը» (1967թ.) աշխատությունը: 1965թ. ազգային զարթոնքի ժամանակ, երբ հայերեն լույս էր ընծայվել Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, նրա ջանքերով հավաքվել և համբակությանն են ներկայացվել այդ հերոսամարտի մասնակից-վերապրողների վկայությունները: Հեղինակել է նաև «Լեռ, որ ապրում է ժողովրդի սրտում» (1965թ.), «Սվեդիայի բարբառի ձևաբանությունը» (1964թ.), «Մխիթարյանների բնագիտական հրատարակությունները ԺԸ-ԺԹ դարերում» (2001թ.) և այլ աշխատություններ: Մահացել է Երևանում: Լեզվաբանի մահարձանը կանգնեցվել է մուսալեռցիների հանգանակությամբ: