Encyclopedia
ԱԼԵՔՍԱՆ ԹԱՄՊՈՒՐԻ
Երաժիշտ
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Որպես թամպուր նվագող և ստեղծագործող մեծ համբավ է ձեռք բերել Կ.Պոլսում 19-րդ դարի առաջին կեսին։ Աշակերտել է հայտնի երաժիշտ Համբարձում Լիմոնջանին։ Երաժշտություն է դասավանդել Սկյութարի Սբ. Կարապետ վանքում: 1856թ. Եգիպտոսի նահանգապետ Սաիդ Փաշայի կողմից հրավեր է ստացել մեկնել Կահիրե, երեք տարի սազ է նվագել նրա պալատում։ 1859թ. վերադարձել է Կ.Պոլիս, ապրել ծանր պայմաններում։ Հեղինակել է մի շարք շարքիներ, որոնցից 10 ձայնագրություն պահպանվել է։ Մահացել է Կոստանդնուպոլսում: