Encyclopedia

ԱԼԻՍ ՍԱՓՐԻՉ

Դերասանուհի

Ծնվել է Կոստանդնուպոլսի Օրթագյուղ թաղամասում, մանկությունն անց է կացրել Կ.Պոլսում: 13 տարեկան հասակում մեկնել է Բրյուսել, ապա՝ Փարիզ: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: Բեմական դեբյուտը եղել է Գերտրուդի դերը (Վ.Շեքսպիրի «Համլետ»): 1950թ-ից նկարահանվել է ֆիլմերում, հիմնականում ամուսնու՝ Գիյոմ Անոտոյի սցենարով նկարահանված ֆիլմերում: Աշխատել է մի շարք հայտնի ռեժիսորների հետ՝ Ռոբեր Օսեյն, Ֆրանսուա Տրյուֆո, Ժերար Ուրի և այլք: Նկարահանվել է «Խաղամոլը» (1958թ.), «Օրֆեի կտակը» (1959թ.), «Սպառնալիք» (1960թ.), «Ինքնահավանը» (1971թ.), «Աննկարագրելի մահճակալ» (1974թ.), «Լուվրի դռները» (1974թ.), «Բրոնտե քույրերը» (1979թ.), «Ադամ և Եվա» (1984թ.) և այլ ֆիլմերում: «Ինքնահավանը» ֆիլմում խաղացել է հայտնի դերասաններ Իվ Մոնտանի և Լուի դե Ֆյունեսի հետ: Թատրոնում հանդես է եկել բազմաթիվ փոքր դերերով, հիմնականում կոմիկական: Խաղացել է Միշել Ժերարի և Միշել Գալաբրյուի խմբերում: Կյանքի վերջին տարիներին մարմնավորել է դրամատիկական դերեր: Վերջին անգամ բեմ է բարձրացել 1989թ., Կատարինա Մեդիչիի դերով: Որպես երգչուհի ձայնագրել է ձայնասկավառակներ, գրել է ինքնակենսագրական գրքեր և 1 վեպ, հանդես է եկել ռադիոյով: Սերտ կապված է եղել Ֆրանսիայի հայկական համայնքի հետ, ակտիվ մասնակցել է նրա գործունեությանը: 1986թ. արժանացել է ֆրանսիական «Լավագույն կոմիկական դերասանուհի» մրցանակին: Մահացել է Փարիզում: