Encyclopedia
ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆ
Արձակագիր
Ծնվել է 1964թ. դեկտեմբերի 14-ին, ՀՀ Ապարան քաղաքում, որտեղ ստացել է հանրակրթական և երաժշտական կրթություն: 1983թ. ավարտել է Երևանի Կոոպերատիվ առևտրի տեխնիկումի ապրանքագիտական բաժինը: 1983-84թթ աշխատել է Ապարանի կենտրոնական գրադարանում, 1984-85թթ` Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումում: 1989թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը` Ֆրունզե Դովլաթյանի արվեստանոցը: Խաղացել է ուսանողական թատրոնում, ղեկավարել դպրոցական թատերական խմբակ: 1989-96թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանող խմբերում, 1996-2006թթ` սցենարական բաժնում: 2006-24թթ աշխատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի սցենարական-խմբագրական բաժնում, որտեղ մինչ 2015թ. եղել է ավագ խմբագիր, 2015թ-ից խմբագրական բաժնի ղեկավարն է: 2024թ-ից աշխատում է Հայաստանի կինոյի հիմնադրամում։ Իր սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է «Նատյուրմորտ» (1992թ.), իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնում հեղինակել «Անցյալն այսօրվան. Լևոն Իսահակյանի հիշատակին» (2010թ.), «Ձոներգ Լենինականին» (2013թ.) կարճամետրաժ ֆիլմերը: Հեղինակել է «Պատմվածքներ» (2004թ.), «Խաղալիքների անվերջանալի հեքիաթ» (2008թ.), «Անահիտի աղբյուրը» (2015թ.), «Սիրո կեռմաններ» (2016թ․), «Լևոն Իսահակյանի դարակազմիկ կյանքը հայ կինոյում» (2018թ․, մենագրություն), «Երազ իմ երկիր հայրենի» (2021թ․, վիպակ), «Կարդա՛, ներկի՛ր, սովորի՛ր» (2022թ․, մանկական), «Վարոս Հովակիմյան «Ձայնագիր մատյան» (2023թ.) գրքերը, ինչպես նաև` «Քամելեոն», «Հոգիների ծնունդը», «Անսպառ ոգի» և այլ ֆիլմերի սցենարներ ու մի շարք թատերգություններ: Պարբերաբար տպագրվել է Հայաստանի և Սփյուռքի թերթերում ու ամսագրերում, խմբագրել է գրքեր և ֆիլմեր: 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Արժանացել է տարբեր պատվոգրերի և շնորհակալագրերի: 2004թ. նրա «Պատմվածքներ» գիրքը արժանացել է Հայաստանի գրողների միության «Լավագույն առաջին գիրք» մրցանակին, 2015թ. «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավեպը՝ ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակի, 2016թ․ «Ժամանակն է, որ լիովին անկախ լինենք» հրապարակագրական հոդվածի համար՝ «Գրական թերթի» մրցանակի: