Encyclopedia

Անահիտ Չարենց

Գրականագետ

Ծնվել է Երևանում։ Եղել է Եղիշե Չարենցի դուստրը։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ 1937թ․ կորցրել է հորը, մի քանի ամիս անց մորը աքսորել են Ղազախստան։ Աքսորից ազատվելուց հետո մնացել է Ղազախստանում, որտեղ էլ ամուսնացել է։ Անահիտը մեծացել է մորական տատի մոտ։ Ստալինի մահից հետո զբաղվել է Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ, որոնք խոնավությունից դարձել են դժվարընթեռնելի։ Սովորել է Երևանի Դ․Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո 1953թ․ ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ, իսկ մեկ տարի անց՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1959թ. և աշխատանքի անցել Րաֆֆու անվան միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1962-89թթ աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեքստաբանության բաժնում որպես ավագ գիտաշխատող: Մասնակցել է Հ.Թումանյանի, Րաֆֆու, Դ.Դեմիրճյանի գիտական հրատարակությունների պատրաստման աշխատանքներին: 1963թ․ դասախոսել է «Գիտելիք» ընկերությանը կից ժողովրդական համալսարանում: Մեծ ներդրում է ունեցել չարենցագիտության զարգացման բնագավառում: 1955թ-ից հետևողականորեն զբաղվել է Եղիշե Չարենցի ձեռագրերի հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց ստուգաբանման աշխատանքներով: 1975թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ե.Չարենցի ստեղծագործական վերջին շրջանը (1934-1937)» թեմայով: Ավելի ուշ ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» մենագրությունը, իսկ 1983թ.՝ Եղիշե Չարենցի «Անտիպ և չհավաքված երկեր» մեծածավալ ժողովածուն: Առանձին գրքույկով հրատարակել է նաև «Կոմիտաս» պոեմը, պոեմների ժողովածու, Չարենցի ստեղծագործությունների «Հատընտիր», Չարենցի երկերի չորսհատորյակը (1986թ․) և «Վերջին խոսք» երկերի ժողովածուն (2007թ․): Հեղինակել է 30-ից ավելի հոդվածներ, որոնք տպագրվել են Երևանի պետական համալսարանի «Չարենցյան ընթերցումներ-8» հատորում, 2003թ. Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանի կողմից լույս ընծայած «Հեղափոխության պոետը» հոդվածների ժողովածուում, Կանադայի, Հոլանդիայի գիտական հանդեսներում: Դասախոսություններով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում: Քրոջ՝ Արփենիկ Չարենցի հետ, մեծ ներդրում է ունեցել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման և կայացման գործում, եղել է գիտական խորհրդի անդամ: 1985թ․ արժանացել է «Գրական թերթ»-ի ամենամյա, 1988թ․՝ Ամերիկյան միջազգային քոլեջի հատուկ, 2007թ․՝ Եղիշե Չարենցի 110-ամյակին նվիրված հանդիսությունների մրցանակներին, 2022թ․՝ ՀՀ Երախտագիության մեդալի։ Մահացել է Երևանում։