Encyclopedia

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Դերսիմի գավառակում։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ՝ ապաստանել է Ալեքսանդրապոլում, ապա՝ Թիֆլիսում, 1919թ.՝ Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Ետի Կուլեի որբանոցում, ապա զբաղվել է ինքնակրթությամբ: 1922թ. որբերի հետ տեղափոխվել է Հունաստան, երկու տարի անց, որպես չափահաս, ուղարկվել է Ֆրանսիա: Մինչև 1928թ. Ֆրանսիայում աշխատել է մետաղաձուլական մի գործարանում: 1928թ. տեղափոխվել է ԱՄՆ։ 1937-57թթ և 1969թ-ից խմբագրել է «Նոր օր» թերթը, 1957-69թթ՝ «Պայքար» օրաթերթը, 1963-68թթ՝ «Պայքար» հանդեսը։ Առաջին պատմվածքները լույս են տեսել 1932թ.։ Իր պատմվածքներում անդրադարձել է սփյուռքահայ կյանքին՝ արժևորելով նրա ներկան: Պաշտպանել է աշխատավոր դասի իրավունքները: Հեղինակել է նաև գրական, հասարակական և քաղաքական գործեր: Քննադատել է սոցիալական անարդարությունները («Սպիտակ արդարություն», 1938թ.)։ «Կարմիր ասպատակի օրագրեն» (1947թ.) գրքում պատկերել է ուկրաինական պարտիզանների կյանքը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Հրատարակվել են նրա «Սպիտակ արդարութիւն» (պատմվածքների ժողովածու, 1939թ.), «Վերջին կայանը» (պատմվածքների ժողովածու, 1956թ.), «Սպիտակ արդարություն» (ժողովածու, 1960թ.), «Խոհեր» (հ.1-3, 1961-80թթ), «Հայկական դատին նոր հագրուանը» (1967թ.), «Տարագիր երկնքի տակ» (պատմվածքների ժողովածու, 1967թ.), «Երկար գիշերին մէջէն» (վեպ, 1974թ.), «Անմարմին սէրը» (պատմվածքների ժողովածու, 1983թ.), «Դառնության բաժակը» (պատմվածքներ, 1984թ.), «Փլուզում եւ վերածնունդ» (վեպ, հ.1-3, 1985-93թթ), «Գրականության և գրողների մասին: Դատումներ և գնահատումներ» (1988թ.) գրքերը: 1985թ. արժանացել է ՀԳՄ Խաչատուր Աբովյանի անվան մրցանակի, 1987թ.՝ Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզանյան» գրական մրցանակի: Մահացել է ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում, աճյունասափորը թաղված է Երևանում: