Encyclopedia

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային գործիչ, երգիչ

Ծնվել է 1967թ. մայիսի 1-ին, Հայաստանի Ներքին Բազմաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Հանդես է գալիս որպես Անդրանիկ սարկավագ Մանուկյան: Նրա աշխատանքի շնորհիվ այսօր պահպանվել են հայ մշակույթի անբաժանելի մաս հանդիսացող ազգային ծեսերը պատկերող այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «Զատիկ», «Վարդավառ», «Վարդանանք», «Տարոն աշխարհի հարսանեկան ծես», «Դրդո», «Տեր ողորմեա» ֆիլմերը և «Բարեշնորհ հայ», «Հայոց աշխարհ», «Նարոտ-Կարոտ», «Ողջույն տվեք», «Արաբո» տեսաերիզները և լույս տեսած «Լիլի», «Սասնո տղա», «Սասուն», «Բոստան եմ դրել», «Խալվար», «Կանչե կռունկ»։ 2013թ. Գարեգին Առաքելյանի հետ հիմնադրել է «Գաթա Բենդ» խումբը և թողարկել առաջին երգը՝ «Lullaby»-ն: Երգի տեսահոլովակը նկարահանել են հեռախոսներով, տեղադրել համացանցում և այդպես էլ սկսել են իրենց գործունեությունը: Մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, համերգների։ 2016թ. համերգային ծրագրով եղել է Մոսկվայում, 2017թ.՝ Կիսլավոդսկում։ Խմբի հետ հաճախ ելույթներով հանդես է եկել «Սասուն» ազգային երգի-պարի համույթի հետ, որի գեղարվեստական ղեկավարն է։ 2017թ. արժանացել է ՀՀ Երախտագիտության մեդալի։