Encyclopedia

Աննա Իսրայելյան

Լրագրող, հաղորդավար

Ծնվել է 1966թ. նոյեմբերի 4-ին, Երևանում: 1984-89թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: 1989-90թթ թղթակցել է «Կերպասագործ» թերթին, իսկ 1990-92թթ՝ «Հայք» և «Ազգ» թերթերին: 1993-2018թթ աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակում, որտեղ 2005թ-ից վարել է «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարը: 1998-99թթ եղել է «Ար» հեռուստաընկերության «Հետագիծ» հաղորդաշարի վարողը: 2000թ. մարտ-մայիս ամիսներին եղել է «Արմենիա հեռուստաընկերության» «Օրվա մամուլ» նախագծի վարողը: 2000-02թթ «Ա1+» հեռուստաընկերությամբ վարել է «Ա1+ մամուլ» ծրագիրը: 1997-2011թթ թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, իսկ 2011թ-ից «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիրն է: 1999թ. հոկտեմբերի 27-ին եղել է այն լրագրողներից մեկը, ով գտնվել է ՀՀ Ազգային ժողովի շենքում: 1999թ. արժանացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակին՝ «Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների լավագույն լուսաբանման համար» և ՀՀ ՊՆ մրցանակի՝ «Լավագույն հրապարակման համար»: 2011թ. արժանացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակին՝ «Այսպիսին են հաղթողների առաջարկները (…)» հոդվածաշարի համար, իսկ 2012թ.՝ «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին՝ ավանդական և նոր մեդիայի հնարավորությունները հաջողությամբ համատեղելու համար: