Encyclopedia

ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 20-ին, Երևանում։ 1990-93թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտագիտական բաժնում, 1993-99թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի դասարանում: 1999-2000թթ ուսումը շարունակել է կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: 2001-02թթ վարպետության դասեր է ստացել օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանից: ՀՀ պետական ակադեմիական կապելլայի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին հանդես է եկել որպես մենակատար: 1999թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Բելգիայում, Լիբանանում, Ավստրիայում, Ռուսաստանում և այլուր: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Վերդիի «Աիդա» (Աիդա), «Տրավիատա» (Վիոլետտա), «Տրուբադուր» (Լեոնորա), Վ.Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ջ.Պուչինիի «Տոսկա» (Տոսկա), Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Սանտուցցա), Վ.Ա.Մոցարտի «Կախարդական սրինգ» (Առաջին և Երկրորդ տիկին), Ա.Տերտերյանի «Երկրաշարժ» (Աղջիկ), Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Լիզա) և այլն: 1999թ. Լիբանանում դարձել է Վոկալիստների միջազգային մրցույթի դափնեկիր, իսկ 2007թ. Կորեայում՝ «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթ-փառատոնի ոսկե մրցանակակիր և «Օպերային երգեցողություն» անվանակարգի դափնեկիր: