Encyclopedia
ԱՆՈՒՇ ԲԱԴԱԼՅԱՆ
Երգչուհի
Ծնվել է 1991թ. մարտի 8-ին, Երևանում: 1993-2006թթ բնակվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը: 1999-2007թթ սովորել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, 2008-13թթ՝ Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի գովազդի բաժնում: Երգարվեստում պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 5 տարեկան հասակից: Դարձել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: 1999թ. մասնակցել է Ուկրաինայում անցկացվող «Ոսկե սրինգ» միջազգային մրցույթին և դարձել հաղթող ու դափնեկիր: 2000թ. դարձել է «Утренняя звезда» մրցույթի դափնեկիր: 2001թ., որպես հյուր Ռուսաստանից, մասնակցել է հայաստանյան «Կռունկ» փառատոնին։ 2003թ. զբաղեցրել է առաջին տեղը էստրադային երգիչների փառատոնում: Ուսման տարիներին մասնակցել է մի շարք համերգային ծրագրերի, հանդես եկել մենահամերգով: 2009թ. մասնակցել է Ա.Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» խորագրով միջազգային փառատոնին և դարձել դափնեկիր «վոկալ» սնվանակարգում: Ուսումն ավարտելուց հետո կրթության ոլորտում փորձի փոխանակման նպատակով մեկ շաբաթով մեկնել է Էստոնիա, ապա՝ Ֆինլանդիա: 2011թ-ից որպես արտիստ աշխատում է Հայաստանի երգի պետական թատրոնում որպես արտիստ: Նույն թվականից պաշտոնապես ներկայացնում է բրազիլական երաժշտությունը Հայաստանում: 2012թ. Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս, եկել եմ» երաժշտական ներկայացման շրջանակներում հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, 2014թ.՝ Հունաստան և Իրան: 2018թ. մասնակցել է Ղազախստանի «Աստանայի ձայնը» մրցույթին: 2014թ-ից հանդես է գալիս Հայաստանի պետական ջազ նվագախմբում որպես մենակատար: 2016թ-ից դասավանդում է Ա.Գրիգորյանի երգի ակադեմիայում: 2017թ. Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Հայաստանի երգի պետական թատրոնի կազմով մասնակցել է «Մշակութային կանգառ» պետական նախագծին` համերգներով ներկայանալով Հայաստանի մարզերում: 2019թ-ից հանդիսանում է նաև «Arm Strong Dixie» ջազային նախագծի մենակատար: