Encyclopedia

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1955թ. մարտի 12-ին, Երևանում: Բանաստեղծ, գեղանկարիչ Էդուարդ Միլիտոնյանիկինն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի ազգային գրադարանի «Հիշարժան տարեթվեր» ամսագրում։ 2000թ-ից «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիրն է: 2001թ. հիմնել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը և համանուն հրատարակչության տնօրենն է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Հայկական պոեզիա» (‎ֆրանսերեն, 2010թ.) ժողովածուում։ Հեղինակել է 10 գիրք։ Հրատարակվել են նրա «Սիրո արտոնագիր» (2008թ.), «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը» (մանկական, 2009թ.), «Սիրո մայրցամաք» (2010թ.), «Սիրո պողոտա» (2012թ.), «Իրական և հեքիաթային պատմություններ» (մանկական, 2012թ.) երկերը: 2004թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2009թ. «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան ամենամյա մանկապատանեկան գրականության մրցանակի։ 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի գրողների միության մեդալի: