Encyclopedia
ԱՇՈՏ ՀԱՅՐՈՒՆԻ
Պատմաբան
Ծնվել է 1964թ. սեպտեմբերի 1-ին, Հայաստանի Խաչաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): 1981թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1981-86թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1982-85թթ, զուգահեռաբար՝ նաև ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի գերմաներենի բաժնում։ 1986-90թթ աշխատել է Վարդենիսում որպես տեղական ռադիոհաղորդումների խմբագիր և շրջանային թերթի բաժնի վարիչ։ 1987-90թթ հեռակա ուսանել է ասպիրանտուրայում։ 1991թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1990-94թթ եղել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի բաժնի վարիչ։ 1992-93թթ զուգահեռաբար դասախոսել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 1994-96թթ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպական երկրների վարչությունում` որպես գերմաներենի մասնագետ։ 1997թ. զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով Գերմանիայում՝ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանում: 2003թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն գերմանացի հայագետ Յոհաննես Լեփսիուսի հայագիտական գործունեությանը նվիրված թեմայով։ 2005թ-ից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է: 2005թ-ից դասախոսում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 2008թ-ից՝ Երևանի պետական համալսարանում։ Նրան շնորհվել է նաև պրոֆեսորի գիտական կոչում։ Հեղինակել է չորս մենագրություն և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածներ, որոնց զգալի մասը լույս է տեսել գերմանական գիտական պարբերականներում: Հրատարակվել են նրա «Յոհաննես Լեփսիուս։ Հայանվեր գործիչն ու հրապարակախոսը» (2001թ.), «Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը» (2002թ.), «Դոկտոր Յոհաննես Լեպսիուսի և նրա «գերմանական առաքելությունը Արևելքում» կազմակերպության հայանպաստ գործունեությունը» (2005թ.), «Րաֆֆին քննադատ և հրապարակախոս» (2009թ.), «Հայկական խնդիրը Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ, 1918 թվականին» (2013թ., գերմաներեն՝ 2017թ.), «Յոհաննես Լեփսիուսը և հայ գործիչները» (2013թ.) աշխատությունները: