Encyclopedia
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Դոնի Ոոստովում: 1950թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1956թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1972-80թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Գործերից են` «Գարնանային ջրեր» (1958թ.), «Սպիտակ ձի» (1963թ.), «Նոր շրջան» (1971թ.), «Գարուն» (1983թ.), ծաղկաձորյան նկարաշարը` «Փողոց Ծաղկաձորում», «Դաշտային ծաղիկներ» (1995թ.) և այլն: Ստեղծել է նաև դիմանկարներ` «Ժաննայի դիմանկարը» (1971թ.), «Արմեն» (1972թ.), «Ալլայի դիմանկարը» (1995թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում: Համամիութենական մոսկովյան նկարահանդեսում նկարչի «Ընտանիք» պատկերը արժանացել է հատուկ մրցանակի։ 1957թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1997թ-ից բնակվել և ստեղծագործել է ԱՍՆ-ում: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: