Encyclopedia
ԱՇՈՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մանկավարժ
Ծնվել է Հայաստանի Օրդաքլու (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն), գյուղում: 1947թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1947-52թթ աշխատել է Սևանի շրջանի դպրոցներում, ապա՝ մանկավարժական գիտությունների ԳՀ ինստիտուտում, 1952-65թթ՝ «Սովետական մանկավարժ» ամսագրում: 1965թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժ․ ինստիտուտում, որտեղ 1971թ-ից եղել է հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչը։ Հիմնականում զբաղվել է տարրական դասարաններում հայոց լեզվի ուսուցման, ինչպես նաև հայ մանկավարժության պատմության խնդիրներով, լուսաբանել գրաճանաչության, ընթերցանության, քերականության, ուղղագրության և վայելչագրության ուսուցման, կարողությունների ու հմտությունների ձևավորման հարցերը։ Հեղինակել է բուհական ձեռնարկներ ու դպրոցական դասագրքեր։ Կազմել է (1956-74թթ) տարրական դասարանների մայրենի լեզվի դասագրքեր, որոնք գործածության մեջ են եղել Հայաստանի և սփյուռքի դպրոցներում։ 1974թ. ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1974թ-ից՝ պրոֆեսոր): 1980թ. պարգևատրվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի «Ժպիտի շքանշան»-ով։ 1982թ. արժանացել է Հայաստանի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի կոչման, 1985թ.՝ Երևանի Մատենադարանի Մ.Մաշտոցի անվան հուշամեդալի: Մահացել է Երևանում: