Encyclopedia
ԱՌԱՔԵԼ ՔԵՉՅԱՆ
Հրապարակագիր, արձակագիր, բանասեր
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում։ Սովորել է Կամարակապի Արամյան վարժարանում։ 1912թ. մասնակցել է Թուրքիայի առաջին բանվորական հուզումներին։ 1902թ-ից եղել է հնչակյան կուսակցության անդամ, գործել է Ակնում, Կ.Պոլսում, Կիլիկիայում (1916-21թթ) և Ռումինիայում (1925-30թթ)։ Աշխատակցել է «Երկիր», «Պալքանյան մամուլ», «Նոր երկիր», «Տավրոս», «Հնչակ», «Նոր արշալույս», «Նոր կյանք» և այլ պարբերականների։ 1935թ. տպագրվել է նրա «Ուխտավորներ հայ ազատագրության ճամբուն վրա» վեպը, որը պատմում է համիդյան արյունոտ օրերի մասին։ Ուշագրավ են նաև «Կարմիր դրվագներ հերոսներու կյանքեն. 1915-1918» (հ.1-3, 1938-40թթ) վիպաշարը և «Անկումը հարստության ճամբուն վրա» (1946թ.) վեպը։ Երկար տարիների աշխատանքի արդյունք է Բուխարեստում 1942թ. լույս տեսած նրա «Ակն և ակնցին. 1020-1915» բանասիրական երկի առաջին հատորը, որը լրացվել և 1952թ. վերահրատարակվել է Փարիզում՝ «Ակն և ակնցիք» խորագրով։ Մահացել է Բուխարեստում: