Encyclopedia
ԱՍՏՂԻԿ ԱՂԱՍՅԱՆ
Բեմադրիչ, դերասանուհի
Ծնվել է Թիֆլիսում։ Բեմական գործունեությունն սկսել է որպես դերասանուհի Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատրոնում (1917թ.)։ Խաղացել է Մարգարիտի (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»), Սեդայի (Լ.Շանթի «Հին աստվածներ»), Նինայի (Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես»), Դեզդեմոնայի (Վ.Շեքսպիրի «Օթելլո»), Օֆելյայի (Վ.Շեքսպիրի «Համլետ») և այլ դերեր։ 1921-24թթ եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասանուհի (Կեկել, Գ.Սունդուկյանի «Պեպո»)։ 1929թ. մասնակցել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադրմանը, ուր 1931-63թթ աշխատել է որպես ռեժիսոր։ Բեմադրել է Հ.Թումանյանի «Գիքոր» (1934թ.), Ա.Շահինյանի «Փոքր բակի մեծ հոգսերը» և այլ պիեսներ։ 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: