Encyclopedia
ԱՎԵՏԻՍ ՆԱԳԳԱՇՅԱՆ
Բժիշկ, գրող, թարգմանիչ
Ծնվել է Հալեպի նահանգի Այնթապի գավառի նույնանուն գավառակի կենտրոն Այնթապ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ասատուր խալֆայի «դպրո¬ցում»։ 1887թ. ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։ 1888-89թթ սովորել է Այնթապի բժշկական վարժարանում, որը փակվելու պատճառով ուսումը կիսատ է թողել։ 1889-90թթ բժիշկ Ալթունյանի մոտ աշխատել է որպես օգնական։ 1890-94թթ սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և բժշկի վկայական ստացել։ 1895թ. հայկական կոտորածների ժամանակ գտնվել է Մարաշում և, շահելով տեղի կառավարչի ու զինվորական հրամանատարության համակրանքը, նրանց աջակցությամբ արտասահման փախել։ 1896թ. մեկնել է Փարիզ և 9 ամիս մնացել այնտեղ, այնուհետև անցել Լոնդոն, ապա՝ Բեռլին և այդ քաղաքների հիվանդանոցներում աշխատել։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Ադանա։ Ամռան ամիսներին մեծ հաջողությամբ աշխատել է Անատոլիայի տարբեր վայրերում։ Մի քանի տարի անց հաստատվել է Կ.Պոլսում։ Բացի բժշկական և հասարակական աշխատանքից, զբաղվել է նաև գրական-հրապարակախոսական գործունեությամբ։ Եղել է Կ.Պոլսի՝ հայատառ թուրքերենով հրատարակվող «Րահ¬նիւ¬մա» շաբաթաթերթի սիրված աշխատակիցներից, քանի որ ընթերցողները հաճույքով էին կարդում զավեշտներով համեմված նրա գրվածքները։ Երգիծական գրություններով թղթակցել է նաև Կ.Պոլսի «Աւե¬տա¬բեր» և այլ պարբերականների։ Դրանցից լավագույնները ամփոփվել են «Սե¬յե¬ա¬հաթ խա¬թը¬րէ¬լէ¬րի» («Ճա¬նա-պար¬հոր¬դա¬կան հու¬շեր») հայատառ թուրքերեն հատորում։ 1913թ. «Աւե¬տա¬բեր» թերթի խմբագրապետ պատվելի Գրիգորյանի ԱՄՆ կատարած ճամփորդության ժամանակ, փոխարինել է նրան։ Եղել է եռանդուն հանրային և ազգային գործիչ։ Կ.Պոլսում ապրել է Կոմիտաս վարդապետի և ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հարևանությամբ։ 1915թ. ապրիլի 24-ին, ի թիվս Կ.Պոլսի բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կ.Պոլսի կենտրոնական բանտում, ապա գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս բանտարկված մնացել այնտեղ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Որոշ ժամանակ հետո դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ ազատվել է բանտից և վերադարձել Կ.Պոլիս։ 1922թ. մեկնել է Եգիպտոս, բնակվել Ալեքսանդրիայում։ 1924թ. հաստատվել է ԱՄՆ-ում։ Հայկական և ամերիկյան մամուլում տպագրել է երգիծական գործեր։ Հայերեն գործերի մի մասը հրատարակել է «Զվարթ պատ-մու¬թյուն¬ներ» ժողովածուում։ Հետագայում հուշեր է գրել Չանղըրըի և Այաշի ողբերգությունների մասին։ Հրատարակվել են նրա հեղինակած և աշխատությամբ Հ.Վուդի «Լե¬դի Իզա¬բել» (վեպը անգլերենից թարգմանել է հայատառ թուրքերեն, 1910թ.), «Սէյեահաթ խաթըրէլէրի» (Ճանապարհորդական հուշեր, հայատառ թուրքերեն, 1913թ.), «Միգրոպավախութիւն» (Վահան Ղազարյանի «Բժշկա¬կան և առող¬ջա¬պա¬հա¬կան տա¬րե¬ցոյց» գրքում, 1914թ.), Հենրի Վուդի «Լե¬դի Իզա¬բել» (անգլերենից հայատառ թուրքերեն թարգմանած վեպ, 1938թ.), «Զուարթ պատմութիւններ» (Հայերեն երգիծական գործերի ժողովածու), «Հայրենիք գտած մարդը» (անգլերեն, կենսագրական վեպ, որ գրել է իր սիրած հեղինակ Մարկ Տվենի ոճով, 1940թ.), «Եղեռնի հետքերով» («Հայ մտաւորականներու ձերբակալութիւ¬նը եւ Այաշի բանտը», 1969թ.) երկերը։ Հավանաբար ծերունական տարիքում նրա մոտ հոգեկան խանգարում է առաջացել։ Մահացել է Նյու Յորքում: