Encyclopedia

ԱՎԵՏԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ

Լուսանկարիչ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում: 1922թ. Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկվելով՝ ընտանիքի հետ հաստատվել է Հալեպում: 1930թ. զբաղվել է լուսանկարչական աշխատանքով, Վ.Տերունյանի լուսանկարչատանն աշխատել է որպես շրջիկ թղթակից: Լուսանկարել է սիրիական խրոնիկան, որտեղ կան բազմաթիվ լուսանկարներ կոտորածներից փրկված հայերի կյանքից: 1940-50թթ բազմաթիվ ռեպորտաժային լուսանկարներ է կատարել բանակի կյանքից: 1940-60թթ եղել է ՀԲԸՄ մասնակից: 1944թ. բացել է «Շահինյան» լուսանկարչատունը, որտեղ լուսանկարվել են Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա վեհափառը, Հակոբ Օշականը, Արշակ Չոպանյանը, Աշոտ Զորյանը, Ալեքսանդր Սարուխանը: Բրազիլիա տեղափոխվելուց հետո շարունակել է «Շահինյան» անունը կրող լուսանկարչատան գործունեությունը մինչև 1980-ական թվականները: 1950-60թթ լուսանկարել է Սիրիայի պաշտոնատար անձանց` Շոքրի Քութալիին, Հուսնի Զայիմին, Չիչեքլիին, Գամալ Աբդուլ Նասերին և այլոց, լուսանկարել է արաբ արվեստագետների` երգչուհի Ֆեյրուզին, արձանագործ Ֆաթհի Մուհամմեդին: Համագործակցել է Հալեպի Սենտ Լուիս հիվանդանոցի առաջատար ֆրանսիացի վիրաբույժ Ֆրիշոյի հետ, պատրաստել լուսանկարներ բժշկական գրքի համար, ստեղծել վիրահատական գործողություններին նվիրված կինոժապավեն: Աշխատակցել է եվրոպական հնագիտական արշավախմբերի, Սիրիայի անապատներում կատարած հնագիտական պեղումների հարուստ նյութերից պատրաստել բազմաթիվ լուսանկարներ և կինոժապավեններ: 1955թ. Հալեպում բացվել է «Սարյան» ակադեմիան, որի հիմնադիրներն են եղել Ռոբերտ Ճեպեճյանը, Զարեհ Կարապետյանը, Անահիտ և Ավետիս Շահինյան ամուսինները: 1962թ. որդու՝ Հրայրի հետ այցելել է Հայաստան, Երևանում հյուրընկալվել եղբոր՝ Գեղամ Շահինյանի մոտ, որը Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական բաժնի ֆրանսիական ամբիոնի վարիչն էր: Այդ ընթացքում լուսանկարել է Հարություն Կալենցին, Հովհաննես Շիրազին, Երվանդ Քոչարին, Հովհաննես Բադալյանին, Նար Հովհաննիսյանին և այլ հայ արվեստագետների: 1963թ. ընտանիքով տեղափոխվել է Բրազիլիա, հաստատվել Սան Պաուլո քաղաքում, որտեղ շարունակել է ստեղծել վավերագրական լուսանկարներ: Բրազիլիայում հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության բաժանմունքը, 1981թ.՝ Թեքեյան մշակութային միության մասնաճյուղը Սան Պաուլոյում: 1937թ. Ֆրանսիայում կայացած լուսանկարչական ցուցահանդեսում արժանացել է մրցանակի, իսկ Ալեք Մանուկյանից հետագայում ստացել է ՀԲԸՄ վետերանի անդամի շքանշան: Մահացել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: