Encyclopedia
ԱՎԵՏԻՔ ԱԲԱՋՅԱՆ
Գեղանկարիչ, գծանկարիչ
Ծնվել է 1952թ. օգոստոսի 29-ին, Երևանում։ Մանկությունն անց է կացրել Լենինգրադում, Երևանում և Մոսկվայում։ 9-10-րդ դասարաններում զբաղվել է ծրագրավորմամբ, հաճախել է ծրագրավորման խմբակի։ Դպրոցն ավարտելուց հետո 1969թ. ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտ։ Այստեղ սովորելով 6 ամիս՝ թողել է ինստիտուտը։ Որոշ ժամանակ զբաղվել է հոգեբանությամբ։ Հոգեբանության ֆակուլտետի լաբորատորիայում զբաղվել է օրգանների փոխպատվաստմամբ։ Տարվել է նաև արվեստով։ Գեղանկարչության ակադեմիայի ցուցասրահում Ջակոմո Մանցի գեղանկարչական ցուցահանդեսին այցելելուց հետո սկսել է ինքնուրույն զբաղվել գեղանկարչությամբ։ 1972թ. ծանոթացել է նկարիչ Վլադիմիր Իյլուշենկոյի հետ։ Նրա մոտ սովորել է օֆորտի արվեստը, զուգահեռաբար աշխատելով որպես պահակ, հրշեջ և բեռնակիր։ 1980-ական թվականներին սկսել է ցուցահանդեսներ կազմակերպել։ Ստեղծագործական կյանքը սկսել է որպես գրաֆիկ (չոր ասեղ, գունավոր օֆորտ)։ Գեղանկարչության մեջ ի սկզբանե օգտագործել է կտավը, բայց 1980-ականներին անցել է է սեփական ստեղծագործական տեխնիկային։ 2000-ական թվականներին ստեղծել է բազմաթիվ պաստելային գործեր: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների աշխարհի տարբեր քաղաքներում։ Նկարչի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Էստոնիայի մասնավոր հավաքածուներում։ Մեծ քանակությամբ նկարներ տնօրինում են մոսկովյան պատկերասրահներ «Արտ-սեզոնը» և «Արտ-քարավանը»: