Encyclopedia
ԱՐԱՄ ԱԼԲԱՆ
Լուսանկարիչ
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Փոքր հասակից ուսուցչուհին նրան անվանել է «ալբան», որը թուրքերեն նշանակում է «առնաուտ», հայերեն՝ ալբանացի: 1895թ. ծնողների հետ միասին փախել են Համիդյան ջարդերից և հաստատվել Ալեքսանդրիայում, սովորել Պերպերյանվարժարանում: Դասեր է առել հորից, ապա սովորել է տեղի Շվեյցարական վարժարանում, այնուհետև՝ Ֆրերների դպրոցում: Չդիմանալով դպրոցի խիստ կանոնակարգին՝ տեղափոխվել է իտալական վարժարան: Սովորել է մի քանի լեզուներ: Վաղ տարիքից սիրել է երաժշտություն, նվագել է ջութակ: Լուսանկարչական արվեստին ծանոթացել է ընկերոջը՝ Պելյանին օգնելով, հետագայում դարձել Եգիպտոսի հայտնի լուսանկարիչներից մեկը: 1904թ. ստեղծել է «Ռամլեյ Ալթրամ» ընկերության աշխատակիցների դիմալուսանկարները, 1906թ. աշխատել է լուսանկարիչ Թաշչյանի հետ: Ռաշիդ փողոցում բացել է անձնական լուսանկարչատուն: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ մեկնել է Բելգիա, լուսանկարչատունը հանձնել է գործընկերոջը՝ Աբգարին: 1918թ. հմտանալով լուսանկարչության մեջ՝ Բրյուսելում բացել է լուսանկարչատուն: Նրա համբավը հասել է Բելգիայի թագավորական ընտանիքին, և 1919թ. նա դարձել է արքունական լուսանկարիչ: Բելգիայի Էլիզաբեթ թագուհու խորհրդով մասնաճյուղ է բացել Փարիզում և 1925թ. հաստատվել այնտեղ, լուսանկարչական ստուդիա է բացել Փարիզի Պոնտյո փողոցում, համագործակցել Ժորժ Սաադիի հետ, միասին ստեղծել են գովազդային լուսանկարներ «Vort», «Touman», «Don Lap», «Cristoff» կազմակերպությունների համար: Աշխատակցել է «Votre», «Bordre», «Paris Magazine» պարբերականներին: Նրա բազմաթիվ աշխատանքներ տպագրվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Ֆոտոգրաֆիա» և «Փարիզ» ամսագրերը: 1930թ. լուսանկարիչ Հրանտ Մասիսյանի հետ Ֆոպուր Սենտ Օնորե փողոցում բացել են լուսանկարչատուն: Մասնակցել է Փարիզում կայացած 25-րդ լուսանկարչական ցուցահանդեսին: 1932թ. նրա աշխատանքները ցուցադրվել են Բրյուսելի միջազգային ֆոտո-ցուցահանդեսի ժամանակ: 1940թ., երբ Նացիստական Գերմանիան գրավեց Բելգիան, վերադարձել է Եգիպտոս, ֆինանսական կորուստներ կրելով, հաստատվել Կահիրեում, որի կենտրոնում «Assurance Italian» շենքի 13-րդ հարկում բացել իր առաջին լուսանկարչական արվեստանոցը, այնուհետև այն փոխադրել Քասր էլ Նիլ փողոց: 1944թ. լուսանկարչուհի Շաքեին առաջարկել է աշխատել իր հետ: Նրանց աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Կանադայի ազգային թանգարանում: Մահացել է Կահիրեում: Նրա մահից հետո Շաքեն շարունակել է ստուդիայի գործունեությունը՝ մինչև 1970-ական թվականների սկիզբը ստորագրելով «Շաքե-Ալբան»: 1990թ. լուսանկարչի աշխատանքները ներառվել են Ֆրանսիայում հրատարակված «Մամուլի լուսանկարչության 50 տարին» ֆոտոալբոմում: