Encyclopedia
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բաս-կիթառահար
Ծնվել է 1962թ. մայիսի 5-ին, Մոսկվայում: 7 տարեկան հասակից սովորել է տեղի երաժշտական դպրոցում: 1973թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին: 1980-85թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ուդի բաժնում: 1980թ-ից աշխատել է Արմեն Մարտիրոսյանի խմբում, որի շրջանակներում մասնակցել է միջազգային փառատոների: 1989թ-ից համագործակցել է «Հայեր» համույթի, 2000թ.` Արտո Թունջբոյաջյանի հետ: 1997թ-ից աշխատում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում, 2001թ-ից` Արա Գևորգյանի խմբում: Բազմաթիվ համերգային հյուրախաղերով եղել է արտասահմանյան երկրներում: Համագործակցել է հայ երգարվեստի մի շարք ներկայացուցիչների հետ: 2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրով: