Encyclopedia
ԱՐԱ ԱՐՈՒՇ
Կինոռեժիսոր, պրոդյուսեր
Ծնվել է 1974թ. հունվարի 7-ին, Ստեփանակերտում։ 1999թ-ից նկարահանել է տեսահոլովակներ։ Հիմնադրել է «Digidez Studio» և «KenigArts Pictures» ընկերությունները։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ «Որսորդը» նրա ռեժիսորական դեբյուտն է եղել, որը ցուցադրվել է մի շարք հայտնի կինոփառատոներում, այդ թվում՝ 66-րդ Կաննի միջազգային կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում (2013թ.), Մումբայի «Ջագրան» (Հնդկաստան, 2013թ.), Մերիլենդի «Ֆրեդերիկ» (ԱՄՆ, 2013թ.), երևանյան «Ոսկե ծիրան» (Հայաստան, 2013թ.), իսպանական «Բադալոնա» («Լավագույն դերասան» մրցանակ, 2013թ.), Հնդկաստանի «Լեյքսիթի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն» («Լավագույն արտասահմանյան կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգ, 2013թ.), Մանհեթենի միջազգային (2014թ.) և Ֆլորիդայի Tally Shorts (ֆավորիտ ֆիլմերի 2-րդ մրցանակ, 2014թ.) կինոփառատոներում և Փարիզում «European Independent Film Festival»-ում։ Նկարահանել է նաև «Վերադարձ», «Հատուցում» ֆիլմերը: Եղել է նաև ֆիլմերի սցենարի հեղինակը և պրոդյուսերը: