Encyclopedia

ԱՐԲՈՒՆ ՏԱՅԱՆ

Թարգմանիչ, բանասեր

Ծնվել է Թուրքիայի Պարտիզակ հայաբնակ ավանում (Իզմիթի մոտ)։ Սովորել է Կ.Պոլսի Մաքրիգյուղի նախակրթարանում, ապա՝ Գատըգյուղի Մխիթարյան որբանոցում, որի տնօրենն էր իր հորեղբայրը՝ Մխիթարյան միաբան, բանասեր ու մանկավարժ Հ.Եսայի Տայեցին։ 1922թ. ընտանիքով տեղափոխվել է Իտալիա: 1923-27թթ սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1928թ. տեղափոխվել է Միլան, 1929թ.՝ Հայաստան։ 1944թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1931թ. սովորել է Երևանի մանկավարժական մեկամյա դասընթացներում, 1932-33թթ՝ Երևանի պետական համալսարանում։ 1934-48թթ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական Հայաստան», «Գրական թերթ», «Բանվորական Երևան» թերթերի և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ 1967-70թթ աշխատել է ՀՀ ԳԱ խմբագրական-հրատարակչական խորհրդում որպես խմբագիր, 1973-77թթ՝ արվեստի ինստիտուտում։ 1978-83թթ աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: Հայտնի է որպես Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմի (մաս 1-3, 1947-59թթ, վերամշակված հրտ.՝ 1975թ.) թարգմանիչ։ Բնագրից թարգմանել է նաև Գ.Մոպասանի, Օ.Բալզակի, Ա.Ֆրանսի, Պ.Մերիմեի ստեղծագործություններից և Բ.Չելլինիի «Ֆլորենտացի մաեստրո Ջովաննի Չելլինիի որդի Բենվենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում» (1974թ.) գիրքը։ Հեղինակել է «Դանտեի «Աստվածային կատակերգության» բանաստեղծական արվեստը և թարգմանության խնդիրները» (1982թ.) ուսումնասիրությունը։ Ստորագրել է նաև Արբուն Տայեցի։ Մահացել է Երևանում: