Encyclopedia
ԱՐԹՈՒՐ ՆԱԶԱՐՅԱՆ
Դերասան
Ծնվել է 1987թ. նոյեմբերի 22-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցը: 2001-03թթ սովորևել է Երևանի Կամերային թատրոնի մանկական ստուդիայում, 2004-10թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետություն բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2006թ-ից, մի խումբ համախոհների հետ, հիմնել է «Փոփոխությունների թատրոն»-ը, որը 2010թ. վերանվանվել է «Ֆորում թատրոն»: 2008-09թթ աշխատել է Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոնում: 2008թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում: Խաղացած ներկայացումներ են` «Վիշապը», «Շխոնց Միհրան», «Երեքգրոշանոց օպերա», «Հոբելյան», «Խեղճ Պետրոս», «Ամենալավ տունը» և այլն: Նկարահանվել է հեռուստասերիալներում և երկու ֆիլմում` «Քարեր» ու Գ.Կիրակոսյանի«Կորցված և գտնված Հայաստանում»: