Encyclopedia

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Բժիշկ, բանաստեղծ, գեղանկարիչ

Ծնվել է Նախիջևանի Գողթնի Ստորին կամ Դաշտ Ագուլիսում (այժմ՝ Ադրբեջանում)։ Լազարյան ճեմարանում սովորելուց հետո ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Գործել է Մոսկվայում, Թիֆլիսում, Թավրիզում։ 1903-05թթ եղել է Պետերբուրգի պալատական բժիշկ, ում հրավիրել է Գեորգի Միխայիլովիչ իշխանը։ Թավրիզում եղել է խորհրդային հյուպատոսարանի գրական-գիտական ընկերության փոխնախագահը, Հայաստանի Կարմիր խաչի Թավրիզի բաժնի նախագահը, ՀՕԿ-ի նախագահության անդամ։ Թիֆլիսում 1910-20թթ եղել է հայոց հրատարակչական ընկերության և 1926-33թթ՝ Հայարտանը կից գործած զոկական սեկցիայի, 1918-21թթ Գողթնի ապահովության կոմիտեի (հայրենակցական միություն) նախագահը։ Թիֆլիսում հիմնել և մինչև 1921թ. գլխավորել է Կովկասի բարեգործական միությունը և կատարել այլ հասարակական աշխատանքներ։ Սերտ կապերի մեջ է եղել Հովհաննես Թումանյանի, իշխանուհի Մարիամ Թումանյանի և թիֆլիսահայ նշանավոր մտավորականների հետ։ Խմբագրել է 1919թ. Թիֆլիսում լույս տեսած (զոկական բարբառով) «Զոկի ճրոյգ» թերթը։ Առանձնապես հմուտ ու հոգատար բժշկի մեծ համբավ է ունեցել Թիֆլիսում և այլուր։ Թավրիզում աշխատած տարիներին պարսիկ կոլեգաների կողմից ճանաչվել է որպես «բժիշկապետ բժշկաց»։ 1922թ. Թավրիզում Հրաչյա Աճառյանին օգնել է Ագուլիսի բարբառին նվիրված նրա աշխատանքի շտկմանն ու համալրմանը։ Մեծ սեր է դրսևորել նաև գեղանկարչական արվեստի նկատմամբ։ Տարբեր տարիներին, մասնավորապես 1922-25թթ Թավրիզում բնակվելու տարիներին, ստեղծել է ավելի քան 30, իսկ որոշ տվյալներով՝ շուրջ 60 գեղանկարչական աշխատանքներ, որոնց մեծ մասի տեղը, ցավոք, անհայտ է։ Պահպանված ժանրային ու բնապատկեր ստեղծագործություններում նրան հաջողվել է գույների և կերպարների պատկերումներով, մեծ վարպետությամբ մասնավորապես վերարտադրել 19-րդ դարի Ագուլիսի ազգագրական ու կենցաղային նիստուկացը, հայրենի բնաշխարհը, իրական մարդկանց կերպարները։ Մահացել է Թիֆլիսում: