Encyclopedia

ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ

Գրիչ, կազմող

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: Սովորել է Երզնկայի Ավագ վանքի դպրոցում՝ աշակերտելով ժամանակի նշանավոր վարդապետ Գեորգ Երզնկացուն։ Աշխատել ու ստեղծագործել է հիմնականում Ավագ վանքում՝ զբաղվելով գրչության արվեստով։ Իր դասընկեր Հովհաննես Երզնկացու հրավերով 1412թ-ից հետո եղել է Տաթևի, Հերմոնի և Եղվարդի վանքերում։ Նրա գրչին է պատկանում «Խրատ ուսումնականաց անձանց» գործը, որ զետեղել է իր ընդօրինակած Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկում։ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են գրչի 1405թ. և 1408թ. ընդօրինակած երկու Խազգիրք, Մանրուսմունքները, Հովհաննես Որոտնեցու Լուծմունք իմաստասիրական գրոց (1412թ.) և Գրիգոր Տաթևացու Ոսկեփորիկ (1412թ.) ժողովածուները։ Հայտնի են նաև նրա 1383թ. ընդօրինակած Ավետարանը և 1409թ.՝ ժամագիրքը։ Մահացել է Սեբաստիայում: