Encyclopedia
ԱՐԿԱԴԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կինոռեժիսոր
Ծնվել է Բաքվում: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1951-56թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսորի ասիստենտ և դերասան: 1956թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես երկրորդ ռեժիսոր, այնուհետև` ռեժիսոր: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Կրակ» (1963թ., Գ.Մուշեղյանի հետ), «Սարոյան եղբայրներ» (1968թ., Խ.Աբրահանյանիհետ), «Արարատը Բեյրութում» (1974թ., Ս.Իսրայելյանի հետ), «Պարի հրավեր» (1975թ., Ս.Իսրայելյանի հետ), «Շեկ ինքնաթիռ» (1975թ., Ա.Աղաբաբովի հետ), «Արևիկ» (1978թ., Ա.Աղաբաբովի հետ), «Գործուղում առողջարան» (1981թ.), «Կորիոլան» (1982թ.), «Մեր չեմպիոնները» (1984թ., Ս.Իսրայելյանի և Ա.Շահբազյանի հետ), «Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը» (1985թ., Ս.Իսրայելյանի և Գ.Էմինի հետ): 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: