Encyclopedia

ԱՐՄԱՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Բաս-կիթառահար

Ծնվել է 1983թ. հունիսի 12-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 2000թ. ավարտել է Գյումրիի Լ.Բայրոնի անվան միջնակարգ դպրոցը: 2000-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1993թ-ից «Բամբիռ» ռոք խմբի անդամ է, 2002թ-ից խմբի տեսահոլովակների ռեժիսորը: Խմբի հետ համերգային շրջագայություններով եղել է ԱՄՆ-ում (1999-2000թթ, 2012-13թթ), Իրանում (2004թ.), Իռլանդիայում (2008թ., 2011թ.), Լիբանանում (2009թ.), Ռուսաստանում (2015թ.), Թուրքիայում (2011թ.), Ֆրանսիայում (2011թ.): 2008թ. Լեհաստանում մասնակցել է Կովկասյան ռոք-փառատոնին, 2009թ.՝ Թբիլիսիի «Ռոք առանց սահմանների» փառատոնին, 2012թ. Իռլանդիայի ռոք-փառատոների, 2015թ.՝ Վորոնեժի Պլատոնովի անվան արվեստի փառատոնին: Խմբի կազմում արժանացել է մրցանակների Հայաստանում և արտերկրում՝ Երևանի ՆՓԱԿ-ի ռոք-փառատոնի գլխավոր մրցանակ (2001թ.), Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» (2003թ., 2004թ.), ԱՄՆ-ի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ալբոմ» (2005թ.), Աթենքի «Եվրոպայի Ձայն» երաժշտական մրցույթի 3-րդ մրցանակ (2010թ.), Վրաստանի «Phoenix Music Award» (2015թ.): Ձայնագրվել է «Jagi J&G», «Blind Alley», «Armenian Scotch» ձայնասկավառակներում: 2005-06թթ եղել է Երևանի Մ.Մկրտչյանիանվան արտիստական թատրոնի ձայնային ռեժիսորը: Եղել է նաև Ա.Մկրտչյանի«Լակոտը» (2015թ.) ֆիլմի ռեժիսորի ասիստենտը: