Encyclopedia

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1969թ. դեկտեմբերի 22-ին, Երևանում: 14 տարեկան հասակից սկսել է նվագել հարվածային գործիքներ: 15 տարեկան հասակից նվագել է «Աստղիկ» մանկական վոկալ գործիքային խմբում: 1994-99թթ դասավանդել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, 2006-07թթ` «Մշակույթ» համալսարանում, 2008թ.` «Վահագն» դհոլահարների անսամբլում, 2011թ-ից` «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խմբում: Համագործակցել և համերգներով հանդես է եկել «Համբերդ» ռոք խմբի, «Պոպուլյար» վոկալ-գործիքային խմբի, Լորիս Ճգնավորյանի սիմֆոնիկ նվագախմբի, երգիչ Գեորգի Մինասյանի, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի, դերասան Վարդան Պետրոսյանի, արաբ երգչուհի Ֆայրոուզի, այլ բազմաթիվ երգիչների, երաժիշտների հետ: 1998թ-ից համագործակցում է «Ուլիխանյան կվինտետ» խմբի, 2002թ-ից` կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ: 1999թ-ից աշխատում է Հայաստանի հանրային ռադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, 2008թ-ից` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Արա Գևորգյանի, Ֆայրոուզի, «Ուլիխանյան կվինտետ», «Պոպուլյար» և այլ խմբերի թողարկած տեսասկավառակներում և ձայնասկավառակներում հանդես է եկել որպես թմբկահար: