Encyclopedia
ԱՐՄԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Բեմանկարիչ, գեղանկարիչ
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1927-31թթ սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում: 1931-37թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) նկարիչ, ապա` գլխավոր նկարիչը, 1962-67թթ` Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը, 1937թ. և 1966թ-ից` Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը: Ձևավորել է Շիլլերի «Սեր և խարդավանք» (1935թ.), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (1939թ., երկուսն էլ` Գ.Սունդուկյանի անվան թատրոն), Ա.Արբուզովի «Գիշերային խոստովանություն» (1967թ.), Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը» (1969թ.), Բ.Նուշիչի «Տիկին մինիստրուհին» (1981թ., բոլորը` ԵՌԹ) ներկայացումները: Նկարչի գործերից են` «Ընթերցող աղջիկը» (1946թ.), «Ավետ Գաբրիելյան» (1949թ.), «Վահրամ Փափազյան» (1951թ.), «Հարո Ստեփանյան» (1952թ.), «Աշտարակի հին կամուրջը» (1960թ.), «Բնակավայր անապատում» (1961թ.) և այլն: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: