Encyclopedia

ԱՐՇԱՄ ՇԱՀԻՆՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1951-80թթ դասավանդել է Երևանի Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1969թ-ից, միաժամանակ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Եղել է Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի հեղինակներից։ 1949թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Մոնումենտալ բոլորաքանդակներից են` Թորոս Ռոսլինի հուշարձանը (1967թ., բազալտ, Երևանի Մատենադարանի առջև), Տիգրան Չուխաճյանի կիսանդրին (1971թ., մարմար, Երևանի օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահում), Վահան Տերյանի հուշարձանները (1965թ., մարմար, Երևան, 1974թ., բազալտ, Օրենբուրգ, ճարտարապետ Ս․Լազարյան), Մեսրոպ Մաշտոցի, Խաչատուր Աբովյանի արձանները (1974թ., բազալտ, Դիլիջան), Րաֆֆու կիսանդրին (1987թ., գրանիտ, բրոնզ, Երևանի Րաֆֆու անվան դպրոցի առջև), Կոնակովո քաղաքի սպորտի պալատի դրվագված բարձրաքանդակները (պղինձ, 1978թ.), Հայրենական պատերազմում զոհված մեղրաձորցի մարտիկներին նվիրված հուշարձանը (բազալտ, 1981թ., ճարտարապետ Ա․Գաբրիելյան, ՀՀ Մեղրաձոր գյուղ): Հաստոցային քանդակներից են՝ «Մտորումներ» (1957թ., մարմար, ՀԱՊ), «Ծովակալ Իսակով» (1970թ., մարմար), «Մայր Հայաստան» (զինվորական թանգարան) և այլն: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: