Encyclopedia
ԱՐՏԱՇԵՍ ԳՄԲԵԹՅԱՆ
Դերասան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: Բեմական գործունեությունն սկսել է Կ.Պոլսի հայ դրամատիկական խմբում։ 1923թ-ից հաստատվել է Փարիզում, խաղացել Փարիզի հայկական դրամատիկական խմբում։ Դերերից են՝ Իշխան (Լ.Շանթի «Հին աստվածներ», 1924թ.), Ռուստամ, Սաղաթել (Ա.Շիրվանզադեի «Նամուս», 1924թ., «Պատվի համար», 1930թ.), Քիլոն (Սենկևիչի «Յո՜ երթաս», 1925թ.), Յագո (Վ.Շեքսպիրի «Օթելլո», 1932թ.), Պաղտասար աղբար (Հ.Պարոնյանի«Պաղտասար աղբար»)։ Որպես ասմունքող հանդես է եկել Ղևոնդ Ալիշանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Դանիել Վարուժանի բանաստեղծությունների արտասանությամբ։ Նկարահանվել է ֆրանսիական կինոյում («Հայրիկը կորավ», «Փարիզն օգոստոսին», «Փարիզի գաղտնիքները»)։ Մահացել է Փարիզում: