Encyclopedia

ԱՐՏԱՇԵՍ ՎՐՈՒՅՐ

Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան, բեմադրիչ Արամ Վրույրի և դերասանուհի Նունե Վրույրիորդին։ 1922թ-ից աշխատել է Իզմիրում՝ Աբելյան-Սուրաբյան թատերախմբում, ապա՝ Բաթումի հայկական, Ախալցխայի, Հոկտեմբերյանի (այժմ՝ Արմավիր), Էջմիածնի, Արտաշատի պետական թատրոններում։ 1928-36թթ աշխատել է Երևանի բանվորական թատրոնում, եղել է հիմնադիրներից, միաժամանակ լուսանկարել է Աշտարակի, Էջմիածնի հուշարձանները: Խաղացած ներկայացումներից են՝ Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղտասար աղբար), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքագլուխ) և այլն։ Նկարահանվել է նաև կինոյում («Տժվժիկ», «Լալվարի որսկանը», «Խաչմերուկ»)։ Դեռևս մանուկ հասակից հետաքրքրվել է հնագիտական լուսանկարչությամբ: 1912թ. հոր հետ մեկնել է Անի, լուսանկարել Սբ. Փրկիչ եկեղեցու մոտակայքում պեղված եկեղեցու դռան ճակատի արձանագրությունը: 1915-17թթ որպես լուսանկարիչ մասնակցել է Նիկողայոս Մառի պեղումներին, Հովսեփ Օրբելու, Բորիս Պիոտրովսկու, Նիկոլայ Տոկարսկու և այլոց գիտարշավներին։ 1926թ. Հուշարձանների պահպանման նորաստեղծ կոմիտեի գիտական քարտուղար Աշխարհբեկ Քալանթարի հրավերով Բաթումից տեղափոխվել է Երևան և ընդգրկվել Սևանի գիտարշավում որպես լուսանկարիչ: Ավագ եղբոր՝ Արայի հետ շրջել է Հայաստանի մի շարք վայրեր և կատարել լուսագրումներ՝ Ամբերդ, Աշտարակ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլն: Ոտքով այցելել և լուսագրել է Գառնիի հեթանոսական տաճարի բեկորները: 1936թ. Հովսեփ Օրբելուղեկավարությամբ որպես լուսանկարիչ մասնակցել է Ամբերդի առաջին գիտարշավին: 1941թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Սեդրակ Բարխուդարյանի կազմած և տարբեր տարիներին հրատարակած «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 2-րդ, 3-րդ և 4-րդ հատորներում հրատարակվել են նրա 2787 արձանագրությունները: 1960-64թթ մասնակցել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Ադրբեջանի ԳԱ պատմության ինստիտուտի միացյալ աշխատանքներին և իր կատարած լուսագրումները հրատարակել «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 5-րդ հատորում: 1970թ. հնագետ-վիմագրագետ Գրիգոր Գրիգորյանի ընկերակցությամբ Ղրիմում (հիմնականում` Թեոդոսիայում) լուսագրել է տեղի հայկական ճարտարապետական կոթողները: 1964թ. լույս է տեսել նրա «Անիում» հուշագրությունը` Անի քաղաքի ու նրա պատմությունը ստեղծած երախտավորների մասին բազում արժեքավոր վավերագրերով: 1979թ. «Անիում» հուշագրությունը վերահրատարակվել է որոշ հավելումներով: 1981թ. իր անձնական արխիվը հանձնել է Էրեբունի թանգարանին: 1945թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: