Encyclopedia
ԲԱԲԿԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բանաստեղծ, լրագրող
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1938թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 1941-45թթ ծառայել է խորհրդային բանակում, խմբագրել «Մարտ հանուն հայրենիքի» ճակատային թերթը: Եղել է Երևանի փաստագրական կինոնկարների ստուդիայի տնօրենը, «Իզվեստիա», «Տրուդ» թերթերի, համամիութենական ռադիոյի սեփական թղթակիցը Հայաստանում։ Հեղինակել է խոհաքնարական բանաստեղծությունների ժողովածուներ, արձակ գործեր: Հրատարակել է «Ռելսերի երգը» (1932թ.), «Լիրիկա» (1941թ.), «Վարդենի» (1956թ.), «Արևը լեռան վրա» (1964թ.), «Կյանքի հետ» (1975թ.) և այլ բանաստեղծությունների ժողովածուներ: Արձակ գործերից են՝ «Սեր և սուսեր» (1962թ.), «Ուռենու տակ» (1967թ.), «Կյանքի աղբյուրը» (1986թ.): Մահացել է Երևանում: