Encyclopedia

ԲԵԼԱ ԼՈՒԿԱՉ

Պետական գործիչ, պատմաբան, գրող

Ծնվել է Հունգարիայի Զալատնա քաղաքում: Սովորել է Ալբա-Յուլիայում, ապա՝ Կլուժի և Բուդապեշտի համալսարաններում: Բուդապեշտում մասնակցել է «Մեր հայրենիքը», «Հայրենիք» հունգարական օրաթերթերի հրատարակությանը, հրատարակել «Հասարակական կարծիք» (հունգարերեն) թերթը: Սերտ կապերի մեջ է եղել Տրանսիլվանիայի հայերի հետ: 1872-97թթ խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Գեռլա հայաքաղաքից: Եղել է Հունգարիայի առևտրի նախարարության պետական քարտուղարը, 1892-95թթ՝ առևտրի նախարարը: Գրել է պատմական ակնարկներ Տրանսիլվանիայի և Հունգարիայի պատմության վերաբերյալ, ճանապարհորդական նոթեր, հրապարակախոսական ու տնտեսագիտական աշխատություններ, վեպեր և այլն: 1890թ. արժանացել է Հունգարիայի ԳԱ մրցանակին: Պարգևատրվել է շքանշաններով: Մահացել է Բուդապեշտում: