Encyclopedia

ԲՅՈՒԶԱՆԴ ԿՈՋԱՄԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Տրապիզոնում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ կորցրել է ծնողներին, հաստատվել Աթենքում: 1927թ-ից ապրել է Կահիրեում, սովորել Լեոնարդո դա Վինչիի անվան գեղարվեստի դպրոցում, 1930-35թթ՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում: Նկարչի դիմանկարների, բնանկարների մեջ գերակշռողը մայրության թեման է: Նրա մարդկայնությամբ տոգորված աշխատանքները մանկության տխուր հուշերի վերամարմնավորումներ են: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեյրութում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, մասնակցել Վենետիկի Բիենալեին (1952թ.): Հայաստանի ազգային պատկերասրահում են գտնվում նկարչի «Կնոջ դիմանկար» (1945թ.), «Բնանկար» (1948թ.), «Մայրը երեխաների հետ» (1959թ.) և այլ աշխատանքներ: 1972թ-ից բնակվել է ԱՄՆ-ում: Մահացել է Լոս Անջելեսում: