Encyclopedia
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Լրագրող, հրապարակախոս
Ծնվել է 1957թ. հունվարի 1-ին, Դոնի Ռոստովում: 1974-79թթ սովորել է Դոնի Ռոստովի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում: 1979-87թթ եղել է «Կոմսոմոլեց» (Երևան) թերթի թղթակից, բաժնի վարիչ, 1987-90թթ՝ ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի դասախոս, հրահանգիչ, 1990-91թթ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալը, ռուսալեզու տարբերակի խմբագիր, 1990-95թթ՝ «Զերկալո» (Երևան) թերթի գլխավոր խմբագիրը: 1983թ-ից Հայաստանի ժուռնալիստների միություն անդամ է, 1995թ-ից Երևանի մամուլի ակումբի նախագահն է, 2000թ-ից Լրագրողների «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի համանախագահն է: Դասավանդել է Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական) և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններում: 2002-06թթ ղեկավարել է Բաց հասարակության աջակցության հիմնադրամի «Հայաստան» խարհուրդը: 2005-07թթ և 2016թ. անդամակցել է Եվրոպայի Խորհուրդի տարբեր խմբերին: 2009-18թթ մի քանի անգամ ընտրվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ և համանապագահ, համակարգել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեությունը: Հրատարակվել է «Կոմսոմոլեց», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Զերկալո», «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերում և Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լատվիայի, Մոնղոլիայի այլ պարբերականներում: «Հայկական Երկրորդ» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությկուններով հեղինակել և վարել է «Մամուլի ակումբ» հաղորդաշարը: Իր ղեկավարությամբ հրապարակվել են ավելի քան 50 մասնագիտական գրքեր: