Encyclopedia
ԳԱԼՈՒՍՏ ԳԱԼՈՅԱՆ
Պատմաբան
Ծնվել է ՀՀ Փոքր Պարնի (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Անուշավան) գյուղում: Եղել է անվանի վիրաբույժ Անուշավան Գալոյանի որդին: 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955թ.՝ Մոսկվայի Հասարակական գիտությունների ակադեմիան։ 1950-52թթ եղել է կոմերիտական ղեկավար աշխատող (ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար)։ 1955-58թթ աշխատել է ՄԼԻ հայկական մասնաճյուղում որպես ավագ գիտաշխատող, 1958-63թթ՝ տնօրենի տեղակալ, բաժնի վարիչ, 1963-79թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենը, 1979-82թթ՝ ՀՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, 1982-88թթ՝ փոխնախագահը, 1988-91թթ՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղարը։ Նրա աշխատությունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում սոցիալիստական հեղափոխության, բանվորական շարժումների, կոմունիստական կուսակցության ձևավորման հարցերին («Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ», 1961թ., «Բանվորական շարժումը և ազգային հարցը Անդրկովկասում 1900-22թթ», ռուսերեն, 1969թ.)։ Հեղինակակից է «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1970թ.) և մի շարք այլ աշխատությունների։ Եղել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ և 7-րդ հատորի (1967թ.) հեղինակներից, «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը» կոմպլեքսային խնդրի ԽՍՀՄ ԳԱ կոորդինացիոն խորհրդի անդամ։ «Պատմության քառուղիներում» (1982թ.) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության (1915թ.) պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը։ 1964-67թթ եղել է ԽՍՀՄ Նախարարների սովետին առընթեր գիտության և տեխնիկայի՝ լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների կոմիտեի անդամ, 1974թ-ից ՀՀ պետական մրցանակների հանձնաժողովի անդամ, 1971թ-ից ՀՀ ԳԱ թղթակից-անդամ։ 1963թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1964թ-ից՝ պրոֆեսոր): Արժանանացել է ՀՀ Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերի։ Մահացել է Երևանում: