Encyclopedia

ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հայագետ, եկեղեցական, մշակութային գործիչ

Ծնվել է Արևելյան Հայաստանի Խաչիսար (այժմ՝ Ադրբեջանի Չարդախլու) գյուղում: 1943թ-ից եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը (օծվել է 1945թ.): 1890թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1892-96թթ բարձրագույն կրթություն է ստացել Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում: 1897թ-ից դասախոսել է Գևորգյան ճեմարանում: 1898թ-ից եղել մատենադարանապետ և նույն թվականին ձեռնադրվել վարդապետ: 1905-06թթ և 1915-17թթ եղել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1907-08թթ և 1918-19թթ՝ «Արարատ» ամսագրի խմբագիրը: Մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին (1918թ.): Երևանի համալսարանում դասավանդել է հայ արվեստի պատմություն և հնագիտություն, մասնակցել (Ա.Թամանյանի հետ) Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը: 1927-33թթ եղել է Ղրիմի և Նոր Նախիջևանի, 1938-43թթ՝ ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդ (արքեպիսկոպոս, 1925թ.), 1917թ.՝ հայրապետական լիազոր պատվիրակ Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի հայկական կենտրոններում, 1934-38թթ՝ սփյուռքում: Նպաստել է սփյուռքահայությանը մայր հայրենիքի՝ Հայաստանի շուրջը համախմբելուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարմիր բանակի ու պատերազմի աղետյալների օգտին և «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար միջոցների հանգանակության կազմակերպմանը, սփյուռքահայության հայրենադարձությանը: Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների ու խնդիրների լուսաբանմանն են նվիրված նրա «Ձագավանից ժողովը» (1913թ.), «Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի սերունդը» (1913թ., ռուսերեն, 1948թ., հայերեն), «Ազիբեկենք և նրանց շինարարական գործը» («Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», գիրք 1-2, 1921-22թթ), «ԺԳ դարի քաղաքական և հոգևոր վերելքը Արևելյան Հայաստանում», «Հայ-արաբական բժշկական և մշակութային հարաբերության խնդիրները» և այլ երկեր: Հայագիտության մեջ մեծ ներդրում է նրա «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» եռահատոր երկը (1928-43թթ, 2 հրտ., 1969թ., արժանացել է «Թարգմանչաց-Դուրյան» մրցանակի), ուր հեղինակը Հայաստանի քաղաքական պատմության հենքի վրա ի հայտ է բերել հայ մշակույթի վերելքը, Գլաձորի համալսարանի և բազմաթիվ հուշարձանների նշանակությունը՝ վիմագիր արձանագրությունների, ձեռագրական հիշատակարանների և մատենագրական նյութերի հիման վրա: Արժեքավոր են հայագետի մատենագրական բնույթի գործերը՝ նվիրված Մխիթար Սասնեցուն (1899թ.), Խոսրովիկ Թարգմանչին (1899թ.), Թովմա Մեծոփեցուն (1914թ.), Մխիթար Այրիվանեցուն (1931թ.) և այլն: Ժողովրդական բանահյուսությունը համարելով հայոց պատմության կարևոր աղբյուր՝ հավաքել և գրի է առել բանահյուսության զանազան նմուշներ («Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից», 1892թ.), այդ թվում և «Սասմա ծռեր» դյուցազնավեպի նոր պատումներ (1892թ.): Արևմտահայ գաղթականության տարազի, նիստ ու կացի, սովորությունների հիման վրա կազմել է ազգագրական նյութերի ժողովածու և այլն: Հետազոտել է հայ հնագրությունն ու գրչության արվեստը («Գրչության արվեստը հին հայոց մեջ», մաս 3, 1913թ.), տվել է գրչության կենտրոնների համառոտ պատմությունը, քննել հայ գրի ընդհանուր զարգացումը 5-15-րդ դարերում՝ ընդգրկելով հայերենի բոլոր տառաձևերը իրենց անցման եղանակներով: Հավաքել, կազմել է մինչև 1250թ. գրված հայերեն ձեռագրերի 459 հիշատակարան՝ հնագրական, մանրանկարչական, կազմարարական, բնագրական և այլ բնույթի կարևոր ծանոթագրություններով («Հիշատակարանք ձեռագրաց», հ.1, 1951թ.): Առանձնակի արժեք ունեն հայ մանրանկարչության ակունքներին, վաղեմությանն ու ինքնատիպությանը, ոճերի, ուղղությունների ու դպրոցների առանձնահատկություններին, առանձին ծաղկողներին նվիրված աշխատությունները, որոնցում, արժեքավորելով հայկական մանրանկարչությունը, բացահայտել է այլ ժողովուրդների նմանատիպ արվեստի հետ ունեցած նրա աղերսներն ու փոխհարաբերությունները («Մանրանկարչության արվեստը հայոց մեջ…», 1902թ., «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», պրակ 1-4, 1935-51թթ, «Հեթում Ա-ի նկարազարդ Ավետարանի մնացորդները» և այլն): Երկար տարիների իր աշխատանքն ամփոփել է «Քարտեզ հայ մանրանկարչության» աշխատությունում (անտիպ): Զբաղվել է նաև կերպարվեստի պատմությամբ («Էջմիածնի Տաճարի նկարազարդումն ու ծաղկազարդումը ԺԷ-ԺԸ դարերում», «Նյութեր և ուսումնասիրություններ…», պր.5, «Տիրացու Հովհաննես տաղանդավոր նկարիչ…»), մանրարվեստով («Մանր արվեստի օրինակներ Երուսաղեմի վանքից») և այլն: Մասնակցել է հնագիտական պեղումների (Անի, Գառնի, Արագած), ուշագրավ գործ կատարել պատմահնագիտական և ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրման բնագավառում («Պտղեվանքը և գմբեթավորումը նախնական հայ տաճարների», «Գերեզմանական կոթողներ և նրանց հնագիտական արժեքը հայ արվեստի պատմության համար» («Նյութեր և ուսումնասիրություններ…», պրակ 3): Հայտնաբերել, վերծանել և հրատարակել է մի շարք արձանագրություններ: Բազմաթիվ հոդվածներ ու մենագրություններ է նվիրել հայ միջնադարյան մատենագիրների, 20-րդ դարի մշակույթի գործիչների կյանքին ու գործունեությանը և այլն: Թողել է նաև անտիպ ժառանգություն: Նրա աշխատությունները լույս են տեսել ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն և այլ լեզուներով: 1897թ-ից եղել է Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, 1902թ-ից՝ Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության Կովկասյան բաժանմունքի և Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության իսկական անդամ, 1921թ-ից՝ Հայաստանի գիտական ինստիտուտի (Էջմիածին) գիտնական-անդամ: Մահացել է Լիբանանի Անթիլիաս քաղաքում: