Encyclopedia
ԳԵՂԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ
Գեղանկարիչ, բեմանկարիչ
Ծնվել է Երևանում: 1939թ. ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանիանվան գեղարվեստի ուսումնարան), ուր ուսանել է Ս.Աղաջանյանի, Վ.Գայֆեջյանի, Գ.Գյուրջյանի, Ս.Առաքելյանի մոտ: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ), պարգևատրվել շքանշանով և մեդալներով: 1946-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1951-59թթ դասավանդել է նույն ինստիտուտում: 1959-92թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` ձևավորելով ավելի քան 200 հեռուստաներկայացումներ և ֆիլմեր: 1953թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Նրա թատերական էսքիզները ներկայացվել են հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, իսկ գործերի անհատական պատկերահանդեսներ բացվել են հետմահու 1996թ., 2004թ., 2011թ. Երևանի նկարչի տանը: Հեղինակել է հարյուրավոր գեղանկարչական աշխատանքներ և թատերական բեմադրություններ: Աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստի, թատերական ընկերության ֆոնդերում, ինչպես նաև տարբեր մասնավոր հավաքածուներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: 2010թ. հրատարակվել է նկարչի ստեղծագործությունների ալբոմ` նվիրված ծննդյան 90-ամյակին: